9 մարտի 2012 - 14:40 AMT
Աֆրիկայում 13 մլն մարդ սովի է մատնված

Սահելի գոտու աֆրիկյան երկրներում գրեթե 13 մլն մարդ «պարենային ճգնաժամի է բախվել, որը կարող է մասշտաբային հումանիտար աղետի վերաճել»: Այդ մասին ասվում է «Օքսֆամ» միջազգային բարեգործական կազմակերպության զեկույցում:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, առավել տուժած պետությունների թվում են Չադը, Բուրկինա Ֆասոն, Մալին, Մավրիտանիան, Նիգերն ու Սենեգալի հյուսիսային հատվածը: Այդ երկրների բնակիչների շրջանում «քաղցի ցուցանիշը կազմում է 10-ից 15 տոկոս այն դեպքում, երբ իրադրությունը կրիտիկական է համարվում, եթե այդ թիվը գերազանցում է 15 տոկոսը: Խիստ հյուծվելու վտանգը սպառնում է ավելի քան 1 մլն երեխաների»:

«Օքսֆամի» տվյալների համաձայն, իրենց 37 մլն դոլար կպահանջվի աֆրիկյան բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: