
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար: Ոստիկանությունից հայտնում են, որ այդ պատահարների հետևանքով 10 մարդ ստացել է մարմնական վնասվածք: