9 մարտի 2012 - 16:43 AMT
Toyota ավտոարտադրողը ետ է կանչում Camry, Venza և Tacoma շուրջ 700 հազար ավտոմեքենաներ

Toyota ավտոարտադրողն ամերիկյան շուկայից ետ է կանչել ավելի քան 681 հազար ավտոմեքենաներ՝ հնարավոր թերությունները վերացնելու համար:

Դա վերաբերվելու է 2009-ի 70,5 հազար Camry և 116 հազար Venza ավտոմեքենաներին, որոնց մոտ կարող են նկատվել ստոպ-ազդանշանների միացման հետ կապված թերություններ՝ առաջացած սիլիկոնային քսուքի պատճառով, գրում է autonews.ru-ն:

Ետ են կանչվելու նաև 495 հազար հատ Tacoma պիկապներ, որոնց մոտ հայտնաբերվել են ղեկային կառավարման թերություններ, որոնք կարող են հանգեցնել անվտանգության բարձիկների չբացվելուն: