9 մարտի 2012 - 16:51 AMT
Գերմանիայում դատարանն ուժի մեջ է թողել «Մայն Քամպֆի» լայնածավալ մեջբերման վրա արգելքը

ԳԴՀ-ում Ադոլֆ Հիտլերի «Մայն Քամպֆ» գրքի ընդարձակ մեջբերումը մնում է արգելքի տակ: Մյունհենի դատարանը համարել է, որ հիտլերյան մեջբերումների օգտագործումը «Թերթերը որպես վկաներ» նախագծի հեղինակի կողմից, հակասում է մեջբերման իրավունքին: Դատարանը մարտի 8-ին որոշել է, որ բրիտանացի հրատարակիչ Փիթեր Մաքգիի կողմից գրքի ամբողջ էջեր մեջբերելը ելնում է տեքստերի մեջբերման իրավունքի շրջանակներից, հաղորդում է AFP-ն: