Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը խորհուրդ է տվել 28 մլրդ եվրո հատկացնեկ Հունաստանին օգնության երկրորդ փաթեթի շրջանակներում: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, հղում անելով ԱՄՀ ղեկավարի հայտարարությանը, այդ միջոցները նախատեսվում է հատկացնել առաջիկա չորս տարում: Ըստ Լագարդի, նրա առաջարկը կդիտարկվի հաջորդ շաբաթ:
AFP-ն նշում է, որ նշված գումարը զգալիորեն բարձր է այն գումարից, որ մտադիր էր ԱՄՀ-ն հատկացնել ավելի վաղ: Հունաստանը պայմանավորվել է իր պարտավորությունների մոտ 86 տոկոսի վերակառուցման մասին: Եվրամիության երկրները պարտավորվել են 130 մլրդ եվրո հատկացնել Հունաստանին: