Ճապոնացի գիտնականները ջութակի լարեր են ստղծել սարդերի մետաքսից, հայտնում է rbc-ը՝ հղում անելով BBC-ին:
Մետաքսի անհրաժեշտ քանակը ստացվել է 300 էգ սարդերից, որոնք գործում են ամենաբարդ սարդոստայնները: Յուրաքանչյուր լարի համար ծախսվել է սարդերի մետաքսի 3-5 հազար թել, որոնք լարի են վերածվել տարբեր կողմերի պտտեցնելու շնորհիվ: Նման լարերը նվազ կայուն են, քան ավանդական կենդանական ծագում ունեցող լարերը, սակայն ավելի ամուր են, քան մեր օրերում տարածված ալյումինե լարերը: