
Մոսկվայում ընդդիմության հանրահավաքին արդեն մոտ 8 հազար մարդ է հավաքվել, հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն:
«13:30-ի տվյալներով Նոր Արբատում հանրահավաքի մասնակիցների թիվը հասել է մոտ 8 հազարի»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հաղորդագրության մեջ հերքվում է հանրահավաքի կազմակերպիչներից մեկի՝ Սերգեյ Ուդալցովի խոսքերն այն մասին, որ հանրահավաքին մասնակցում է մոտ 30 հազար մարդ:
Կազմակերպիչներն ակնկալում էին մոտ 50 հազար մասնակից: