Այսօր` մարտի 10-ին Մոսկվա կինոթատրոնում բացվեց Բրիտանական ֆիլմերի 10-րդ փառատոնը: Այն կազմակերպում են Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը Երևանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանատունը:
Փառատոնի բացման ժամանակ խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արևիկ Սարիբեկյանը նշեց, որ ֆիլմերը նվիրված են 2012 թվականի Օլիմպիական խաղերին,Չ.Դիքենսի երկուհարյուրամյակին: Այն նաև շոշափում է հասարակության ու անձիփոխհարաբերությունների հիմնախնդիրները:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Քեթրին Լիչին նշեց, որ փառատոնի բացման ֆիլմը` «Հրակառքեր»-ը նկարահանվել է 30 տարի առաջ և իր մանկության սիրելի ֆիլմերից է:
Փառատոնի ընթացքում Մոսկվա կինոթատրոնի ճեմասրահում կցուցադրվեն նկարիչ Ռիս Ուայթհեդի Հայաստանով ոգեշնչված աշխատանքները, իսկ փառատոնի հատուկ հյուրը` ռեժիսոր Մայքլ Ուայթը մարտի 11-ին ցուցադրությունից առաջ հանդիսատեսինկներկայացնի «Մեծագույն սեր» ֆիլմի նկարահանման պատմությունը: Ռեժիսորը նաևվարպետության դասընթաց կանցկացնի Երևանի Թատրոնի և կինոյի պետականինստիտուտում:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի կինոնկարները մարտի 1-11-ը ցուցադրվում ենհանրապետության երեք մարզերում` Վանաձորում, Բերդում և Գյումրիում: