12 մարտի 2012 - 10:11 AMT
Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը չի վախենում իր միջուկային օբյեկտներին ռազմական հարվածի սպառնալիքներից

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ իր երկիրը չի վախենում իր միջուկային օբյեկտներին ռազմական հարվածի սպառնալիքներից, որոնք հնչում են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից:

Ահմադինեժադն այդ հայտարարությամբ հանդես է եկել կիրակի օրը` շուտով այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կրկին հայտնեց Իրանի դեմ գործողության հնարավորության մասին, եթե վերջինս չընդհատի միջուկային մշակումները:

ԱՄՆ-ն, Իսրայելն ու Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենքի մշակման մեջ` կոծկված խաղաղ ատոմի ծրագրի տակ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի բավարարմանը: Իրանի հանդեպ գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 պատժամիջոցային բանաձևեր` 1737, 1747, 1803 և 1929: