12 մարտի 2012 - 11:21 AMT
ԵԱ թիմային հաշվարկում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը 5-րդ տեղն է զբաղեցրել

Բելգրադում (Սերբիա) ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երեք մեդալ է նվաճել:

Մրցաշարի վերջին օրը մինչև 74կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը: Ջուլֆալակյանը, ով 2011թ. Ստամբուլում աշխարհի առաջնության ժամանակ նույնպես երրորդն էր և Օլիմպիական ուղեգիր էր շահել, վերջին մենամարտում երկու մրցափուլերում 3:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դմիտրո Պյուշկովի հանդեպ:

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հայ հունա-հռոմեական ոճի ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը (96կգ), իսկ Յուրի Պատրիկեևը բրոնզե մեդալ է նվաճել:

Թիմային հաշվարկում հայկական ընտրանին 27 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից երրորդ տեղն է զբաղեցրել Դավիթ Սաֆարյանը (66կգ): Ազատ ոճայինների թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 19 միավորով 9-րդ տեղում է: