
Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 08:39-ին Իրանի հարավային Հորմոզգան նահանգում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է IRNA գործակալությունը:
Այդ մասին հայտնում է Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական վարչությունը: Զոհերի և ավերածությունների մասին ոչինչ չի ասվում: