12 մարտի 2012 - 12:52 AMT
ԶԵԱԲ-ը մտադիր է 2012թ. կրկնապատկել իր վարկային պորտֆելը Հայաստանում

Զարգացման եվրասիական բանկը մեծ պլաններ ունի Հայաստանում, մարտի 12-ին Երևանում լրագրողներին է հայտարարել ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան: «Մենք հուսով ենք, որ այս տարում մեզ կհաջողվի կրկնապատկել մեր պորտֆելը, սակայն, տեսնենք, թե որքանով դա թույլ կտան մեզ անել հանգամանքները»,-ասել է նա:

ԶԵԱԲ վարչության նախագահի տեղակալը հիշեցրել է, որ Հայաստանում գործունեություն ծավալելուց ի վեր երկրի ֆինանսական հատվածին հատկացվել է 54 մլն դոլար, շուրջ 30 մլն դոլարի ուղղակի վարկավորում է իրականացվել առևտրի ոլորտում և ևս 10 մլն դոլար՝ այսօր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հետ կնքած վարկային համաձայնագրի շրջանակներում, որի արդյունքում մոտ 100 մլն դոլար կհատկացվի ՓՄՁ-ների վարկավորման համար: