12 մարտի 2012 - 13:44 AMT
Renault-ն Ժնևի ավտոսրահում ներկայացրել է Zoe մակնիշի էլեկտրոմոբիլը

Ժնևում կայացած միջազգային ավտոսրահում ավտոարտադրող Renault ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է Renault Zoe մակնիշը՝ էլեկտրոմոբիլների չորրորդ ներկայացուցչին, կոմպակտ մեքենաների դասից Renault Twizy-ը, ինչպես նաև 2012 թ-ի Megane նոր հավաքածուն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Renault-ի գրասենյակից։

Zoe էլեկտրոմոբիլն առաջարկում է բազմաթիվ նորարարական տեխնոլոգիաներ և օժտված է կոմունիկացիոն համակարգի նորագույն հնարավորություններով: Zoe-ն հագեցած է Range OptimiZEr համակարգով՝ նախատեսված բոլոր պայմաններում վազքի ավելացման հնարավորությամբ: Zoe-ն առաջին էլեկտրոմոբիլն է, որը կարելի է վերալիցքավորել ցանկացած հզորության հոսանքի աղբյուրից, 30 րոպեից 9 ժամ տևողությամբ՝ շնորհիվ Chameleon վերալիցքավորման համակարգի:

Zoe-ն Renault R-Link մուլտիմեդիա համակարգով առաջին մեքենան է, որը ներառում է 7 դյույմանոց սենսորային պլանշետ, նավիգացիոն համակարգ և այլ յուրահատուկ գործառույթներ:

Ավտոմեքենայի դիզայնի հիմքում ընկած են երեք հիմնական սկզբունքներ՝ նորարարություն, նրբագեղություն և բնապահպանական գործառույթ: Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը կսկսվի այս տարվա աշնանը:

«Ժնևում ցուցադրումից հետո, Zoe-ն կդառնա Renault ZE-ի արտադրության հիմնական գիծը: Կոմպակտ չափերից, գրավիչ դիզայնից և մատչելի գնից բացի, մեքենան ներառում է նաև Renault-ի մնացած տեխնոլոգիական առավելություններն էլեկտրոմոբիլների շարքում»,- նշել է Renault-ի նախագահ և գործադիր տնօրեն Կառլոս Գոնան։