ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կարող է իմպիչմենտ սպասել այն դեպքում, եթե նա որոշի զորքեր մտցնել Սիրիա առանց Կոնգրեսի հավանության: Ներկայացուցիչների պալատ համապատասխան բանաձևի նախագիծ է մտցրել կոնգրեսական հանրապետական Ուոլտեր Ջոնսը:Փաստաթուղթն առաջարկում է իմպիչմենտի համար հիմք դարձնել առանց խորհրդարանի թույլտվության նախագահի կողմից պատերազմ հայտարարելը, հաղորդում է ՌԲԿ-ն:
WorldNetDaily պարբերականում իր հոդվածում այդ քայլի դրդապատճառները բացատրել է հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ Թոմ Թանկրեդոն: Նրա խոսքով, հարցը նրանում չէ, թե ինչ պատճառով Օբամային պետք է իմպիչմենտ հայտարարվի, այլ նրանում, թե ինչու մինչև հիմա դա չի արվել: