Մեծ Բրիտանիան, որին շուտով սպասվում է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն, բախվել է նոր խնդրի հետ: Ինքնավարություն է պահանջել անգլիական Քորնուոլ կոմսությունը: Կելտական մշակույթի հայրենիքը, որն աշխարհին պարգևել է անհամար միֆերի գլխավոր հերոս Արթուր թագավորին, չի ցանկանում այլևս լինել Միացյալ Թագավորության մասը:
Քորնուոլը Բրիտանիայի հարավային մասն է և հավանաբար ոչ անգլիական նահանգներից ամենաանգլիականը: Տեղի կես միլիոն բնակչությունից այդ վայրի համար մայրենի քորնյան լեզվով ազատ խոսում է շուրջ 300 մարդ:
«Մենք բոլորովին անգլիացիներ չենք: Դա նույն բանն է, ինչ հարցնել շոտլանդացուն, թե արդյոք նա անգլիացի չէ: Դուք պատկերացնում եք, թե նա ձեզ ինչ կպատասխանի»,- ասում է տեղի բնակիչ Մարտին Նայթը:
2005-ին Քորնուոլում անցկացրել են սոցիոլոգիական հետազոտություն: Պարզվել է, որ հարցվածների 55 տոկոսը կողմ են ինքնավար կառավարմանը:
«Դուք գիտեք, որ շուտով լինելու է Շոտլանդիայի անկախության հանրաքվե: Մենք աստիճանաբար ազատվում ենք նրանից, որ ամեն ինչ որոշվում է Լոնդոնում»,- ասել է Ռիչարդ Քոուլը՝ «Քորնոուլի որդիներ» կուսակցության առաջնորդը:
Ի տարբերություն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի, Քորնուոլը թագավորության համար երբեք լուրջ ներքին խնդիր չի ներկայացրել, հաղորդում է «Վեստին»: