Իրանը բազմակողմանի կերպով աջակցում է Սիրիայի ժողովրդին և կառավարությանը, հայտարարել է արաբական և աֆրիկյան հարցերով Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա հերքել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն այն մասին, որ Իրանը և Ռուսաստանն ընթացիկ տարքում նվազեցրել են Սիրիային ցուցաբերվող աջակցության մակարդակը, հաղորդում է IRNA-ն:
Նա համոզմունք է հայտնել, որ սիրիական ժողովուրդը կսատարի Բաշար Ասադի բարեփոխումներին և հանդես կգա արտասահմանյան ներխուժման դեմ: