ԱՄՆ-ում մահացել է ամերիկացի քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Շերվուդ Ռոուլանդը: Գիտնականը մահացել է մարտի 10-ին 84 տարեկան հասակում, Պարկինսոնի հիվանդությունից, հայտնում է ՌԿԲ-ն:
1995թ նա քիմիայի բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի` օզոնային շերտի քայքայման և ստեղծման խնդրի շուրջ կատարած հետազոտության համար: Մրցանակը շնորհվել է հոդվածի հրապարակումից 20 տարի անց: