12 մարտի 2012 - 17:24 AMT
Երևանում մարտի 13-ին և 14-ին էական տեղումներ չեն սպասվում

Մարտի 13-ին, 14-ին Հայաստանի առավելապես արևմտյան շրջաններում, 15-ին, 16-ին հանրապետության ողջ տարածքում, 17-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 16-ին ամենուրեք ձյուն: Քամին հարավ-արևմտյան 5-10մ/վրկ, 15-17-ին առանձին վայրերում ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին մերկասառույց: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 13-14-ին կբարձրանա 10-12, 15-ի ցերեկը, 16-17-ին աստիճանաբար կնվազի ընդհանուր առմամբ 11-13 աստիճանով:

Երևանում մարտի 13-ին, 14-ին, 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 15-ին, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 16-ին ` ձյուն: 15-17-ին հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: