ՖԻՖԱ պատվիրակությունն ավարտել է աշխատանքային ուղևորությունը Բրազիլիայի 12 քաղաքներից 6, որոնք 2014-ին մասնակցելու են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Մասնագետների խումբը տեսչական ստուգում է կատարել Սան Պաուլուում, Պորտու Ալեգրիում, Կուրիտիբուում, Կույաբուում, Մանաուսում և Նատալեում: Մեծ ուշադրություն է դարձվել խցանումների հետ պայքարին, անվտանգության կազմակերպմանը, երկրպագուներին վարքագծին, մարքետինգին, հյուրանոցային բիզնեսին և ԶԼՄ-ներին:
«Բրազիլիա 2014» կազմկոմիտեի գործադիր տնօրեն Ռիկարդու Տրեդեի խոսքով, այդ ուղևորությունը կարևոր էր հենց Բրազիլիայի համար, քանի որ դրանից հետո կարելի է գնահատել կատարված աշխատանքի ծավալը և կազմել ապագայի պլանները, հաղորդում է sport-express.ru-ն: