13 մարտի 2012 - 18:42 AMT
Ադրբեջանցի պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հաշվետվություն ներկայացնի 20-ամյա գործունեության համար

ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության էությունը «ստատուս-քվոյի» պահպանումն է, և դա ծառայում է Հայաստանի շահերին: Այս մասին հայտարարել է միլլի մեջլիսի պատգամավոր, «Անա Վետեն» կուսակցության ղեկավար Ֆազիլ Աղամալին: «Դրա համար էլ ես բազմիցս հայտարարել եմ, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հաշվետվություն ներկայացնի 20-ամյա գործունեության համար, իսկ ԵԱՀԿ ՄԽ- համանախագահները կառույցի առաջ պետք է հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության մասին: Կարծում եմ, որ միայն այս հաշվետվություններից հետո բազմաթիվ հարցեր պարզ կդառնան»: Ըստ նրա, պետք է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից: «Այս առաքելությունը պետք է անցնի ՄԱԿ-ի անմիջական հովանավորության ներքո»,-ասել է նա: