
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի կարգադրել է ևս մեկ տարով երկարացնել Իրանի դեմ միակողմանի տնտեսական պատժամիջոցների գործողությունը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է Կոնգրես ուղղված ծանուցման մեջ, Թեհրանում իշխանությունների գործողությունները շարունակում են «արտակարգ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար»:
«ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում իրանական կառավարության գործողությունների և նրա վարած քաղաքականության արդյունքում ծագած ճգնաժամն այդպես էլ չհաջողվեց կարգավորել»,- ընդգծել է նա: