26 փետրվարի 2004 - 18:36 AMT
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՏԱՆԱ ՎՐԱՍՏԱՆԸ
ԱՊՀ անդամ-երկրների թվում ԱՄՆ կողմից ամենամեծ օգնությունը կհատկացվի Վրաստանին: Այդ մասին Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Ընդ որում, նա նշել է, որ կշարունակվի նաեւ ամերիկա-վրացական համագործակցությունը ռազմական բնագավառում: «Վարժեցրու եւ հանդերձիր» ամերիկյան ծրագիրը, որն ավարտվելու է ապրիլին, կփոխարինվի մեկ այլ ծրագրով, որը նպատակաուղղվելու է վրացական զինված ուժերի ամրապնդմանը, ավելացրել է նախագահը: