«Նախորդ տարի Գերմանիան առաջատար դերակատարություն ունեցավ ԵՄ ներգրավվածությունը ղարաբաղյան կարգավորմանը զորացնելու շուրջ քննարկումներում: Եզրակցությունը, որն արեց նախորդ ամիս ԵՄ արտաքին հարցերի գծով խորհուրդը և ԵՄ Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցչի մանդատը լավ հիմք են նման մասնակցության համար»,-հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն՝ մեկնաբանելով այն, թե ինչ ավանդ կարող էր ունենալ Գերմանիան ղարաբաղյան կարգավորմնա հարցում:
«Այդ մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ ՄԽ աջակցությանն, օրինակ, վստահության կառուցման ոլորտում: Ժամանակն է հասնել այդ հակամարտության լուծմանը, ինչը խոչընդոտ է ողջ տարածաշրջանի բարգավաճման ու խաղաղ զարգացման ճանապարհին»,-ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը, հայտնում է «ԱՊԱ»-ն:
Նշենք, որ Վեստերվելեն մարտի 16-ին Էդվարդ Նալբանդյանի հրավերով այցելելու է Հայաստան: