Չորեքշաբթի օրը 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հայտարարվել է ցունամիի վտանգ, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Սեյսմոլոգների տվյալների համաձայն` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Հոկայդո կղզու Կուսիրո նավահանգստից 260 կիլոմետր հարավ-արևելք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:
Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժից մի քանի վայրկյան անց նույն տարածքում 6,8 մագնիտուդով ևս մեկ ստորերկրյա ցնցում է տեղի ունեցել: