14 մարտի 2012 - 17:40 AMT
Իտալիան փակում է Դամասկոսում իր դիվանագիտական ներկայացուցչությունը

Իտալիան հայտարարել է այն մասին, որ փակում է Դամասկոսում իր դեսպանատունը և ետ է կանչում իր դիվանագետներին: Այդպիսով Իտալիան ցույց է տալիս, որ չի ընդունում սիրիական իշխանությունների կողմից իրականացվող բռնությունները ընդդիմության նկատմամբ, հայտնում է BBC-ն: Հռոմը նման քայլի է դիմում անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ` ցերեկը, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահը հայտարարել է, որ Սիրիայում զինված ապստամբության արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը: