Սիրիական ազգային խորհրդի շարքերում տեղի է ունեցել հերթական պառակտումը, որի արդյունքում կազմակերպության երեք ականավոր գործիչներ հայտարարել են դրա կազմից դուրս գալու մասին:
Հեյսամ ալ Մալիհը, Կատրին ատ Տալին և Քամալ ալ Լաբվանին հայտարարել են ՍԱԽ-ից դուրս գալու մասին՝ դժգոհություն հայտնելով ընդդիմադիր խմբի քաղաքականությունից, հաղորդում է rosbalt.ru-ն:
Նրանք նշել են, որ ՍԱԽ ներսում տիրում է հակասական մթնոլորտ և համոզմունք հայտնել, որ շուտով կազմակերպության շատ անդամներ կլքեն այն: