14 մարտի 2012 - 19:34 AMT
Եգիպտոսում քննարկման է դրվել օրենքի նախագիծ, որը նախատեսում է պատիժ շարիաթի օրենքներով

Սալաֆիստական «Ալ Նուր» կուսակցությունից Եգիպտոսի Ազգային ժողովի պատգամավոր Ադել ալ Ազազին քննարկման է դրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է կողոպուտների մասնակիցներին և մարդասպաններին պատժել շարիաթի նորմերով:

Օրինագիծը նախատեսում է, որ մարդասպաններին մահապատժի են ենթարկելու, իսկ նրանց, ովքեր ոտնձգություն են կատարել ուրիշի ունեցվածքի հանդեպ, կտրելու են ձեռքը և ոտնաթաթը, հաղորդում է rosbalt.ru-ն:

Միևնույն ժամանակ հանցագործները կարող են հասնել պատժի մեղմացման, եթե ինքնակամ հանձնվեն իշխանություններին և հրապարակավ ապաշխարեն: