ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը մարտի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդին կծանոթացնի Սիրիայում հրադադարի վերաբերյալ իր առաքելության արդյունքների հետ:
Անանը հայտարարել է, որ Բաշար Ասադը պատասխանել է կոնկրետ առաջարկների, բայց նրա մոտ դեռ մի քանի հարցեր են մնացել:
Ելնելով արդյունքներից՝ Անվտանգության խորհուրդը կորոշի շարունակել, թե ոչ Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ բանակցությունները: