
Մարտի 14-ի երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը ֆիզիկական ուժ է կիրառել Մաշտոցի պուրակում իրենց արդարացի բողոքն արտահայտող և միևնույն ժամանակ խաղաղ նստացույցի մասնակիցների հանդեպ: Այս մասին հայտնում են «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները՝ նշելով, որ ոստիկանները շրջափակելով վրանի տարածքը, քանդել և պատռել են այն և բռնություն գործադրելու միջոցով՝ վրանում գտնվող ակցիայի մասնակիցներից մեկի կատմամբ, առգրավել են վրանը և վրանի մեջ գտնվող բոլոր իրերը` քնապարկերն ու ծածկոցները, հագուստ, ակտիվիսներից մեկի ակնոցը, անձնական պայուսակը և բաճկոնը:
«Ոստիկանական անօրինական, բիրտ և պատժիչ գործողություններն իրականացվել են մթության վրա հասնելուն պես և հանկարծակի՝ առանց նախազգուշացման: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունն այս սցենարն արդեն նախապես ուներ, ավելին, ուներ նաև հրահանգխաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու, քանզի ժամը 21.15-ից Մաշտոցի պուրակումոստիկանների թիվն անհամեմատ ավելացավ, որն անհանգսություն առաջացրեց մեզ մոտ, թե դա ինչով էր պայմանավորված, սակայն մեր հարցին, ոստիկանության ուժերը ղեկավարող պաշտոնատար անձինք պատասխանել են, որ ոստիկանները փոխարինում են միմյանց: Միևնույն ժամանակ, քամահրանքով դիմեցին մեզ` «էս ինչ ուտելիքներ ու խմելիքներ եք հավաքել, տնավորվել եք»:
Այնուհետև, այդ պահին, «Մետելիցա» սրճարանի անմիջապես ձախ կողմում, կրպակների հետնամասում 2-3արական սեռի ոմն երիտասարդներ, բարձր գորգոռացին, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, և 100-ից ավելիոստիկաններ վազեցին դեպի մեր վրանի կողմը, փոխանակ պարզելու, թե այդ ովքեր էին, որ հասարակականկարգը խախտում էին միմյանց վրա գորգոռում և հայհոյում էին հասարակական վայրում:
Չէ՞ որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պաշտպանելու համար, այլ ոչ թե իմիտացիոն բնույթկրող գործողությունների: Սույն դեպքը, թույլ է տալիս մեզ` քաղաքացիական հասարակության սուբյեկտներիսարձանագրելու, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ամենաէժանագին և ստոր քայլի, երբ բեմադրությունկազմակերպելով հարձակվում է խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր,քան ոստիկանների թիվը:
Մենք վրանը տեղադրել ենք 13,03,2012թ. նստացույցը սկսելու մասին հայտարարության օրը, որը, ըստ ՀՀՍահմանադրության կրում է օրինական բնույթ և չի խախտում որևէ օրենք և այլոց իրավունքներ: Սակայն, ինչպեստեսնում ենք հանդիպեցինք ՀՀ ոստիկանների բռնի գործողություններին: Նրանք պնդում են, որ մենք իրավունքչունենք վրաններ տեղադրելու:
Ու զավեշտալին այն է, որ այս քայլին ՀՀ ոստիկանությունը դիմում է այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում`հանրային կանաչ տարածքում ՀՀ օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներով կառուցվել ևտեղադրվել են բուտիկներ:
Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում` երբ իր սահմանադրական իրավունքնիրականացնող և բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով, առանցնախազգուշացնելու խլում են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը, նրան թողնելով դրսումսառելու, ինչ է դա, եթե ոչ խոշտանգում: Մենք բղավում էինք, որ վրանում մարդ կա: Այդ երիտասարդը հազիվհասցրեց դուրս գալ, նա նույնիսկ չհասցրեց վերցնել իր ակնոցներն ու հագնել կոշիկները: Ոստիկանները նաևհրեցին մի լրագրողի, ով իր աշխատանքն էր կատարում պուրակում:
Այդպիսով ՀՀ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական գործողութունների՝ դառնալով գործիք Մաշտոցիպուրակում ապօրինի շինարարությունը պաշտպանելու համար: Ոստիկանության գործողություններն ուղեկցվելեն քաղաքացիական համազգեստով աշխատակիցների սադրիչ քայլերի, ովքեր վեճ հրահրելով, շեղել են հավաքիմասնակիցների ուշադրությունը վրանի տեղահանմանն ուղղված հարյուրավոր ոստիկանների բռնությանգործադրմամբ գործողությունից:
Ոստիկանականության այս բռնարարքը վկայում է ՀՀ ոստիկանության կողմից նախկին բռնատիրական անցյալինհատուկ աշխատելաոճի կիրառման և ՀՀ Սահմանադրության բացահայտ և անամոթաբար ոտնահարման մասին:Հավաքի մասնակիցների հանդեպ բռնությունը ի ցույց է դնում նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կրկինանգամ վտանգված է սահմանադրական կարգը, ինչի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները` իդեմս երկրի նախագահի, քաղաքական իշխանության և իրապահ համակարգի պատասխանատուները:
Ոստիկանական բռնությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամայական և սուբյեկտիվ հայտարարություն էտարածել դեպքի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բռնության մասին լուրինարձագանքելով՝ Մաշտոցի պուրակում հավաքի մասնակիցների թիվը եռապատկվել է: Քաղաքացիները որոշելեն, չնայած ոստիկանության նենգ ու բռնի գործողություններին, շարունակել անժամկետ նստացույցը ևպատասխանատվության կանչել անօրինականություն իրականացնողներին: Հաշվի առնելով վերոշարադրյալը, Մաշտոցի այգու պաշտպանների անունից հայտարարում ենք.
Մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաներն այնքան ժամանակ,մինչև որ կապամոնտաժվեն անօրինական կառույցները Մաշտոցի հանրային զբոսայգուց:
Դիմում և պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀոստիկանության պետին Մաշտոցի պուրակում հերթապահող ոստիկանների և նրանց գործողություններըղեկավարող պաշտոնատար անձանց նկատմամբ անհապաղ իրականացնել ծառայողական քննություն ևպատասխանատվության կանչել անօրինական հրաման արձակող և կատարող անձանց»,- գրված է հաղորդագրության մեջ: