15 մարտի 2012 - 10:34 AMT
Հակառակորդի կողմից արձակված գնդակից զինվոր է մահացել

2012թ. մարտի 14-ին, ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամաս պաշտպանության շրջանի N մարտական հենակետում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Ալբերտի Ասլիկյանի դին:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում 14.03.2012թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասի հատկանիշներով: Ըստ նախնական տվյալների` Ս.Ասլիկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից արձակված գնդակից: Կատարվում է նախաքննություն: