15 մարտի 2012 - 11:41 AMT
Չինաստանում գիտնականները հավանաբար հայտնաբերել են հին ժամանակների մարդկանց նոր տեսակ

Չինաստանում հնագետները հայտնաբերել են արտասովոր մարդկային մասունքներ, որոնք հավանաբար պատկանում են հնագույն ժամանակների մարդկանց նոր տեսակի, որոնց մեջ համատեղված են ժամանակակից մարդկանց ու Homo տեսակի ավելի հին ճյուղի ներկայացուցիչների հատկությունները: Ըստ գիտնականների, հայտնաբերված գանգերի տերերը ապրել են Չինաստանի հարավ-արևելյան մասում մոտ 14,5-11,5 հազար տարի առաջ, ասվում է PLoS One ամսագրի հոդվածում:

«Հետազոտական խմբի ղեկավար Դարրեն Կառնոն ու նրա գործընկերները ուշադրություն են դարձել Չինաստանի Լունլին գյուղի մոտի քարանձավում հայտնաբերված գանգերի անսովոր ձևի վրա: