15 մարտի 2012 - 14:00 AMT
Orange-ը EURO-2012 մեկնարկից առաջ անցկացնում է համաեվրոպական մրցույթ

Orange-ը 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ անցկացնում է համաեվրոպական մրցույթ, որը հնարավորություն կտա ֆուտբոլասերներին աջակցել իրենց ազգային հավաքականին և սիրելի թիմերին:

Ֆուտբոլասերները, որոնք կգրանցվեն supporterscup.orange.com կայքում, կմասնակցեն խաղ-մրցույթների և կստանան մրցանակներ` EURO-2012 շրջանակներում Orange-ի կողմից առաջարկվող ապրանքներ, նոր հեռախոսներ, իսկ հաղթող թիմերը ավտոբուսով կմեկնեն Վարշավա և Կիև` ներկա լինելու առաջնության մեկնարկային և եզրափակիչ խաղերին:

«EURO-2012 բոլոր ֆուտբոլասերների համար լինելու է տարվա ամենակարևոր իրադարձությունը: Մենք հավատում ենք, որ մեր ծառայությունների միջոցով կկարողանանք կյանքի կոչել այս իսկական մեծ ֆուտբոլային իրադարձությունը մեր բաժանորդների և բոլոր ֆուտբոլասերների համար Հայաստանում և ողջ Եվրոպայում»,- ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: