15 մարտի 2012 - 14:08 AMT
UNESCO. Իսրայելը և Իրանը Հորդանանում համատեղ կկառուցեն մասնիկների արագացուցիչ

ՄԱԿ կրթության, գիտության և մշակույթի հարցերով գործակալությունը (UNESCO) հաղորդել է Հորդանանի տարածքում մասնիկների արագացուցիչի (սինխրոտոն) համատեղ շինարարության նախագծում Իսրայելի և Իրանի մասնակցության մասին:

Երկրներից յուրաքանչյուրը UNESCO-ի հովանու ներքո իրականացվող տարածաշրջանային համագործակցության նախագծին կհատկացնի 5-ական մլն դոլար: Նույնքան գումար կհատկացնեն Թուրքիան և Հորդանանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը կտրամադրեն 15-ական մլն դոլար, հաղորդում է Newsru.co.il-ն: