15 մարտի 2012 - 15:36 AMT
Արամ Հարությունյան. Այն, ինչ տեղի է ունենում Երևանի Մաշտոցի պուրակում, պարզապես խայտառակություն է

Մաշտոցի պուրակում հավաքված երիտասարդները Հայաստանի ապագան են, այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: «Ցավում եմ, որ հայ մտավորականությունը ներկայումս դարձել է «ձեռնածու», այն պետք է լիներ ժողովրդի հետ, նույն Մաշտոցի պուրակում, այլ ոչ թե խորհրդարանի աթոռներին»,-հայտարարել է Հարությունյանը:

Այսօր գիշերը ՀՀ ոստիկանությունը ֆիզիկական ուժ է գործադրել Մաշտոցի պուրակի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ինչպես հաղորդում են ականատեսները, ոստիկանությունը շրջափակել է վրանը, որը ցուցարարների կողմից տեղադրվել է պուրակում մարտի 13-ին. վրանի հետ մեկտեղ առգրավվել են նաև ցուցարարների անձնական իրերեը:

Ինչպես նշվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում, օրինապահ մարմինների բոլոր գործողությունները օրինական են եղել և ուղղված են եղել պուրակի մյոտ բնակվող բնակիչների հանգիստը պահպանելուն:

«Վրանը տեղադրվել է առանց իշխանության կողմից որևէ թույլատվության և ապամոնտաժման ենթակա էր, քանի որ հասարակական վայրերում վրանների տեղադրումն օրենքով չի թույլատրվում»,-հայտարարել են ոստիկանությունում: Ոստիկանությունը նաև հայտնել է, որ վրանը գտնվում է ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում և տերը այն ցանկացած պահի կարող է ետ վերցնել:

Ավելի վաղ Մաշտոցի պուրակի տարածքում սկսել էին տեղադրել ապագա խանութների հենասյուները, իսկ բնապահպանները դեմ էին հանդես եկել այդ գործողություններին` պահանջելով ապամոնտաժել կառույցները և պահպանել պուրակը: