15 մարտի 2012 - 16:29 AMT
Բարաք Օբաման քննարկել է ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները վերաբացելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նավթի ռազմավարական պաշարները վերաբացելու հնարավորությունը «սև ոսկու» գների աճի ֆոնին: Սակայն Քեմերոնը հայտարարել է, որ այս հարցի շուրջ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել:

Փորձագետների կարծիքով, երկրների առաջնորդները դեռ կվերադառնան այդ հարցին, քանի որ ներքին շուկաներում վառելիքի գների աճի հետ պայքարը չափազանց կարևոր է Օբամայի համար նախընտրական քարոզարշավի ընթացքում: