15 մարտի 2012 - 17:16 AMT
«Ազգային համաձայնությունը» չի մասնակցի ընտրություններին, բայց կպայքարի դրանց արդարության համար

«Բոլոր կանխատեսումները, որ արել է «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, արդարացել են՝ և կանխատեսումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և կանխատեսումը, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինի: Մենք միայն մի հարցում սխալվեցինք»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «պետք է հրաժարվեր «թագուոհուց», խոսելով շախմատային լեզվով, այսինքն վարչապետից»:

«Վարչապետն այն մարդ չէ, որի հետ իշխող ՀՀԿ-ն պետք է գնա ընտրությունների»,-գտնում է Արամ Հարությունյանը: Նա նաև հավելել է, որ կուսակցությունը մտադիր չէ փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ, սակայն մի րոպե անգամ չի դադարեցնելու պայքարը հանուն Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների: