16 մարտի 2012 - 09:23 AMT
Արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրները որոշել են փակել դեսպանատները Դամասկոսում

Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները որոշել են փակել իրենց դեսպանատները Դամասկոսում: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Al-Arabia արբանյակային հեռուստաալիքին:

Աղբյուրը մեջբերում է արաբական միապետությունների համագործակցության գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆա ազ-Զայանիի խոսքերը, ով հայտարարել է, որ այդ տարածաշրջանի պետությունների նման քայլը բողոքի նշան է Բաշար Ասադի ղեկավարությամբ իշխանությունների կողմից իրականացվող «սպանությունների և ճնշումների» դեմ:

Չորեքշաբթի օրը Դամասկոսում դեսպանատունը փակելու և դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին Սիրիայից հետ կանչելու մասին հայտարարեց Էր-Րիյադը: