16 մարտի 2012 - 09:59 AMT
Նոր iPad-ի ծրագրերի համար App Store-ում առանձին բաժին է բացվել

Apple ընկերությունը իր iOS ծրագրերի օնլայն խանութում՝ App Store-ում գործարկվել է նոր բաժին, որտեղ ներկայացված են 24 ծրագրեր՝ նախատեսված էկրանի բարձր որոշմամբ նոր iPad-ի համար։ Այդ բոլոր ծրագրերը համատեղելի են Retina կոչվող նոր iPad-ի էկրանի հետ։ Այս մասին տեղեկացնում է AppleInsider-ը։

App Store-ի այս նոր բաժինը Apple-ը գործարկեց նոր iPad-ի վաճառքի մեկնարկի օրվա՝ մարտի 16-ի նախօրեին։

Նշենք, որ Apple-ը 2012-ի մարտի 7-ին ներկայացրեց իր iPad պլանշետային համակարգչի երրորդ սերունդը՝ անվանելով այն նոր iPad։

Նոր iPad-ն ունի 2048x1536 pixel Retine HD 9.5 դյույմ անկյունագծով էկրան, աշխատում է iOS օպերացիոն համակարգի 5.1 նոր տարբերակով, A5X պրոցեսորով: