3 մարտի 2004 - 22:57 AMT
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ ԳՈՎԱՍԱՆՔՈՎ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Music from the movies» բրիտանական հանդեսը գրախոսական է տպագրել կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի վերաբերյալ, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Հրապարակման համաձայն, ֆիլմում հնչում է կոմպոզիտօր Մայքլ Տաննանի հրաշալի երաժշտությունը, որը կատարում է Նիկոլաս Տոտի ղեկավարած աշխարհահռչակ նվագախումբը: Բացի այդ ֆիլմում հնչում են մի շարք հայկական մեղեդիներ եւ երգեր ժողովրդական երաժիշտների եւ մենանվագողների կատարմամբ: Հիշեցնենք, որ «Արարատ» ֆիլմը, որը առաջացրել է Թուրքիայի ակտիվ դժգոհությունը, համաշխարհային էկրան է բարձրացել 2002 թվականին: