17 մարտի 2012 - 16:21 AMT
Կոսովոյում Մակեդոնիայի դեսպանատունը կրկին ենթարկվել է հարձակման

Անհայտ անձինք վառվող նյութերով շիշ են նետել Պրիշտինում Մակեդոնիայի դեսպանատան շենքի վրա: Պրիշտինը Կոսովոյի մայրաքաղաքն է, որը 2008-ին հռչակել է Սերբիայից անկախության մասին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Երեք խուլիգանները գտնվել են մեքենայում և նրանց հաջողվել է թաքնվել հանցագործության վայրից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դա վերջին շրջանում արդեն երկրորդ հարձակումն է Կոսովոյում Մակեդոնիայի դեսպանատան վրա: