18 մարտի 2012 - 15:41 AMT
Իրանն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության առաջացմամբ

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը եւս մեկ անգամ շեշտում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չի փոփոխվել եւ հավատացած է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միմիայն երկխոսության միջոցով:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը բոլոր հակամարտությունների առնչությամբ մշտապես հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա:

Մյուս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը, իբրեւ միակ երկիր, որը ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում լարվածություն եւ ցանկացած տեսակի բախում ստեղծելու կապակցությամբ: