18 մարտի 2012 - 16:03 AMT
Chervron-ը պետք է մի քանի մլրդ դոլար վճարի որպես տուգանք և փոխհատուցում Բրազիլիայում նավթի կորուստի համար

Բրազիլիայի իշխանություններն արգելել են Chevron -ի և Transocean 17 մենեջերների լքել երկիրը, ում կասկածում են շրջակա միջավայրին վնաս հասցնելու մեջ: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, մենեջերների թվում ԱՄՆ 5, Բրազիլիայի 5, Ավստրալիայի 3, Ֆրանսիայի 2, Բրիտանիայի և Կանադայի 1-ական քաղաքացիներ են:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլական իշխանությունները քրեական գործ են հարուցել Chevron և Transocean 17 բարձրաստիճան մենեջերների նկատմամբ: Դատախազը հայտնել է, որ գործն առաջիկայում հանձնվելու է դատարան:

Chevron-ը ստիպված կլինի վճարել մի քանի մլրդ դոլարի տուգանք և փոխհատուցում, եթե այն մեղավոր ճանաչվի: