Երեկ կեսօրին պայթյուն է որոտացել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասում գտնվող ոստիկանության շենքի մոտ:
Սիրիական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, 4 զոհվածներից մեկը ազգությամբ հայ է: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսարանը հաստատել է ազգությամբ հայ Արաքսի Պողոսյանի մահվան մասին լուրը:
Պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 30-ը, և նրանց մեջ նույնպես հայեր կան: Պայթյունից ցնցվել են նաև հարակից թաղամասերի շենքերը: Նախնական վարկածի համաձայն պայթեցվել է ականապատ մեքենա: