19 մարտի 2012 - 14:42 AMT
Ջավախքը պետք է ինքնավարություն ստանա, կարծում է Արտակ Գաբրիելյանը

Երևանում կայացած մամուլի ասուլիսում Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը հայտարարել է, որ միայն ինքնակառավարումը թույլ կտա լուծել Ջավախքի բազում խնդիրները: Բերելով եվրոպական երկրների օրինակը, մասնավորապես` Շվեյցարիայի, Գաբրիելյանը ընդգծել է, որ այնտեղ ազգային և լեզվային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են: Վրաստանը, որը ձգտում է մերձենալ ԵՄ, պետք է հետևի նրանց օրինակին: Ըստ նրա, հենց Եվրոպան պետք է ճնշում գործադրի Վրաստանի վրա, որպեսզի ազգային փոքրամասնությունների իրավունքները, այդ թվում` հայերի, պաշտպանվեն, իսկ այդ իրավունքների պաշտպանության երաշխավորն ու հիմքը Ջավախքի հայերի համար կարող է լինել ինքնավարությունը: