Լոնդոնը, Նյու Յորքը և Հոնկոնգը շարունակում են գլխավորել առաջատար համաշխարհային ֆինանսական կենտրոնների վարկանիշը: Նման տվյալներ ն հրապարակվել բրիտանական խորհրդատվական Z/Yen Group ընկերության զեկույցում:
Լոնդոնը 1000 միավորից ստացել է 781 միավոր (+7 միավոր), Նյու Յորքը՝ 772 (-1), Հոնկոնգը՝ 754 (-160):
Չորրորդ տեղում է Սինգապուրը՝ 729 միավոր, 5-րդ տեղում՝ Տոկիոն՝ 693, Ցյուրիխը՝ 689, Չիկագոն՝ 688, Շանհայը՝ 687, Սեուլը՝ 686: Տասնյակը եզրափակում է Տորոնտոն՝ 685: Այս տարի վարկանիշի նոր մասնակիցն է դարձել կանադական Կալգարին, որը 642 միավորով զբաղեցրել է 28-րդ տեղը