19 մարտի 2012 - 19:51 AMT
Ջոն ՄակՔեյնը վստահ է, որ ԱՄՆ-ը չպետք է դուրս բերի զորքերն Աֆղանստանից

Ամերիկյան հանրապետական սենատոր Ջոն ՄակՔեյնը NBC News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ մարտական գործողություններն Աֆղանստանում հաջողվեցին, և Վաշինգտոնը չպետք է դուրս բերի զորքերն այդ երկրից:

Ջոն ՄակՔեյնը քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 2014 թվականին ամերիկյան բանակն Աֆղանստանից դուրս բերելու որոշման համար: Նա նշել է նաև, որ աֆղանական կառավարության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները շատ լավ են: