19 մարտի 2012 - 20:45 AMT
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

Մարտի 19-ին Մոսկվայում Ռուսաստանի փոխարտգործնախարար Վլադիմիր Տիտովի և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ֆաթիհ Ջեյլանի խորհրդակցության ժամանակ քննարկվել է իրադրությունը Հարավային Կովկասում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Քննարկման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-թուրքական առևտրատնտեսական համագործակցությանը` էներգետիկ սեգմենտի վրա շեշտադրումով, ասվում է հաղորդագրության մեջ: