Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահ Ռիկարդո Տեյշեյրան լքել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմը:
Նա իր պաշտոնից հրաժարական է տվել մարտի 19-ին: Տեյշեյրան ՖԻՖԱ-ի գործկոմում էր 1994 թվականից և իր հրաժարականի դիմումը հիմնավորել է անձնական պատճառներով:
Նշենք, որ հրաժարականի դիմումը Տեյշեյրան ներկայացրել է ուղիղ մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ լքել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնը, հաղորդում է championat.com-ը: