9 մարտի 2004 - 18:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԱՐԴԱԲԻԼԻ ՄԱՐԶԻ ՄԻՋԵՎ ԱՇԽՈՒԺԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Ապրիլի վերջին Հայաստանի եւ Իրանի Արդաբիլի մարզի միջեւ կստորագրվի Հուշագիր` գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին: Այդ մասին հայտարարվել է այսօր Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում` գերատեսչության ղեկավարի եւ Իրանի Արդաբիլի մարզի փոխնահանգապետ Նաջաֆ Ազարի գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպման ընթացքում: Փաստաթուղթը կստորագրվի Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոկյանի Արդաբիլի մարզ կատարելիք այցի ընթացքում: Ներկայիս այցի ընթացքում Իրանի պատվիրակությունը Երեւանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: