20 մարտի 2012 - 11:08 AMT
«168 ժամ». ՀՀ ՊՆ նախկին մամլո խոսնակը նշանակվել է ԱԱԽ քարտուղարի խորհրդականի պաշտոնում

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը երեկ ազատվել է աշխատանքից: Նա նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնում: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե Դ. Կարապետյանն ընդգրկվելու է ՕԵԿ համամասնական ցուցակում: ՕԵԿ-ում, սակայն, երեկ այս լուրը չեն հաստատել՝ «168 ժամին» ասելով, թե այդ մասին պարզ կլինի մարտի 21-ին, երբ կհրապարակվի կուսակցության ցուցակը: